Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի պլանավորում պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի պլանավորում պատվաստվել կորոնավիրուսի դեմ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ հիվանդացել Է COVID-19-ով, դեկտեմբերի 13-ին հայտարարել Է, որ առայժմ չի պլանավորում պատվաստում կատարել կորոնավիրուսի դեմ: Համապատասխան հաղորդարգությունը Միտացյալ Նահանգների ղեկավարը հրապարակել Է Twitter-ի՝ իր Էջում:

«Սպիտակ տանն աշխատող մարդիկ պետք Է պատվաստանյութ ստանան փոքր-ինչ ավելի ուշ (երկրի բնակչության պատվաստման) ծրագրի շրջանակում, եթե դրա հատուկ անհրաժեշտությունը չկա: Ես խնդրեցի մտցնել այս ճշտումը: Ես չեմ պլանավորում (այժմ) պատվաստում անել, բայց անհամբերությամբ սպասում եմ հնարավորության անելու այն համապատասխան ժամանակ»,- գրել Է նա:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում