Կրեմլը նշել է, թե որ դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու հավանականությունը։ Այդ մասին նա խոսել է CNN-ի եթերում։
Հաղորդավար Քրիստիան Ամանպուրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հարցրել է, թե Պուտինն ինչ պայմանում կօգտագործի Ռուսաստանի միջուկային պոտենցիալը: Պեսկովը պատասխանել է. «Դա կպատահի, եթե էկզիստենցիալ սպառնալիք ստեղծվի մեր երկրի համար: Այլ պատճառներ մեր ազգային անվտանգության հայեցակարգում նշված չեն»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Մարտի 22-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել էր, որ չնայած Արևմուտքը շահարկում է Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառումը, Մոսկվան պատասխանատու է զանգվածային ոչնչացման զենքի կիրառման համար։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հրաժարվում է հավատալ միջուկային պատերազմ սկսելու հնարավորությանը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ հորդորել է ամերիկացիներին չանհանգստանալ միջուկային պատերազմի համար։
Կարծիքներ