Եվրո-2020. Իտալիան առաջնության կիսաեզրափակիչում է

Եվրո-2020. Իտալիան առաջնության կիսաեզրափակիչում է

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում Բելգիան մրցեց Իտալիայի հետ:

Հանդիպման մեկնարկում Իտալիան կարողացավ գրավել Բելգիայի դարպասը: Սակայն Բոնուչին խաղից դուրս իրավիճակից էր խփել գնդակը ու մրցավարը չհաշվեց այն: Հանդիպման միջնամասում երկու հավաքականներն առավել ակտիվ էին գրոհում: Խաղի 31-րդ րոպեին Իտալիան բացեց հանդիպման հաշիվը: Բելգիայի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց և գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը Բարելլան: Խաղակեսի վերջնամասում Իտալիան կարողացավ նաև երկրորդ գնդակը խփել: Շեշտակի հարվածով աչքի ընկավ Ինսինյեն: Բելգիան արագ հակագրոհեց և 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ: Այն դիպուկ իրացրեց Լուկակուն: Թիմերն ընդմիջման գնդակին 1:2 հաշվով հօգուտ Իտալիայի: Երկրորդ կեսում հանդիպումն ավելի արագ տեսք ստացավ: Իտալիան գրոհում էր, Բելգիան շեշտը դնում էր հակագրոհների վրա: Այս խաղակեսում այդպես էլ գոլեր չեղան և Իտալիան հաղթելով 1:2 հաշվով դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում Իտալիան կմրցի Իսպանիայի դեմ: Հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում