Յալթայում բնության տարերքից տուժածների թիվը հասել է 24-ի, կա զոհ
Յալթայում մոլեգնող տարերքից տուժածների թիվը հասել է 24-ի: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով քաղաքի ղեկավարությանը:
Ավելի վաղ վարչակազմի ղեկավար Յանինա Պավլենկոն հայտնել էր, որ աղետի հետևանքով տուժածների թիվը 18 է. նրանք հիմնականում թեթև վնասվածքներ են ունեցել, 1 մարդ մահացել է, 1 կին անհետ կորած է:
Միևնույն ժամանակ վարչակազմից հաղորդել են, որ անհետ կորածների թիվը դարձել է 2:
Հինգշաբթի օրը Ղրիմին ուժեղ ցիկլոն էր պատուհասել, ինչի հետևանքով թերակղզու արևելքում գտնվող Կերչ քաղաքում ջրհեղեղ էր եղել: Հաջորդ օրը տեղատարափ անձրևները հասել էին Յալթա, որի հետևանքով գետերը դուրս էին եկել ափերից՝ հեղեղելով փողոցներ և տներ: Հեղեղներն ազդել են նաև Ղրիմի Թեոդոսիայի, Լենինսկու և Կիրովսկու շրջանների վրա: Մարզերում հայտարարվել է արտակարգ ռեժիմ:
Կարծիքներ