Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 1 177 դեպք են հայտնաբերել
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել Է 1 177-ոՎ: Մահացել Է 26 մարդ:
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից մինչեւ հունվարի 15-ը հայտնաբերվել Է վարակյան 245 789 դեպք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաները լքել Է 837 մարդ, համավարակի սկզբից ի վեր բուժվել Է 229 196 հիվանդ: Մահացել Է 2 893 մարդ: Վրաստանի 41 քաղաքացի բուժման Է բերվել այլ երկրներից:
Անցած օրը երկրում կատարվել Է 15 205 թեստ. դրանցից 7 265-ը՝ հակագեների եւ 7 940-ը՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի թեստեր:
Ներկայումս կարանտինում Է գտնվում 499 մարդ, ստացիոնարներում՝ 3 732, քովիդ-հյուրանոցներում՝ 648 մարդ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել Է փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:
Կարծիքներ