Ընտրակաշառք ստանալու, տալու և դրա միջնորդության դեպքերի առթիվ քրվարույթներով մեղադրյալի կարգավիճակ ունի 5 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Ընտրակաշառք ստանալու, տալու և դրա միջնորդության դեպքերի առթիվ քրվարույթներով մեղադրյալի կարգավիճակ ունի 5 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ։

Հակակոռուպցիոն կոմիտեից 1lurer.am-ին հայտնել են, որ նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ։

Ինչպես արդեն հայտնել ենք, Խուզարկություններ են իրականացվել «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրել են, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։

Նշենք, որ խոսքը նոր հարուցված քրեական վարույթների մասին է։ «Հաղթանակ» կուսակցության մի շարք անդամների տներում խուզարկությունները կապված են եղել ընտրություններում թույլ տրված հանցագործությունների հետ։

Հիշեցնենք նաև, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները՝ բոլոր 47 տեղամասերից:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 15298 քվե, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ 10051:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում