Դուբայում բացվել է աշխարհի ամենախոր լողավազանը
Դուբայում (Արաբական Միացյալ Էմիրություններ) բացվել է աշխարհի ամենախոր լողավազանը՝ մինչև 60 մետր սուզվելու հնարավորությամբ: Այս մասին հայտնում է AFP-ն։
Deep Dive («խորը սուզում») ջրամբարում ամեն ինչ նախատեսված է ստորջրյա աշխարհի սիրահարների համար։ Բացի հիմնական ջրամբարից՝ այնտեղ կառուցված է արհեստական «հեղեղված քաղաքը»։
Լողավազանում ավելի քան 14 մլն լիտր ջուր է տեղավորվում, ինչը համադրելի է վեց օլիմպիական լողավազանի տարողության հետ։
Նորույթի այցելության ժամը կարող է արժենալ 135-410 ԱՄՆ դոլար:
Կարծիքներ