Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու որոշումը

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու որոշումը

Վրաստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման գործընթաց սկսելու պատմական որոշումը և աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղ գոյակցությանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վրացի պաշտոնյան այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։  

Իլյա Դարչիաշվիլին նշել է, որ հայ գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային բնույթ ունեցող հարցեր՝ ընդգծելով մարտահրավերներին դիմագրավելու գործընթացում համատեղ ջանքերի կարևորությունը։

«Վրաստանը հաստատակամորեն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղ գոյակցությանը։ Մենք պատրաստ ենք շարունակել մեր ներդրումն ու խթանել կառուցողական երկխոսությունը և տարածաշրջանում ապահովել խաղաղություն և կայունություն՝ մեր հարևանների կարիքների և մեր հնարավորությունների սահմաններում», - ասել է Դարչիաշվիլին։

Վերջինս հավելել է, որ Վրաստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղ ճանապարհով ընդունված սահմանազատման գործընթաց սկսելու պատմական որոշումը և հուսով է, որ խաղաղության գործընթացի դրական դինամիկան կպահպանվի։

Վրացի նախարարի խոսքով՝ քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր ևս։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում