Արգենտինայի իշխանությունները որոշել են երկարաձգել Մարադոնայի հոգեհանգստի արարողությունը
Արգենտինայի իշխանությունները որոշում են կայացրել երկարաձգել ֆուտբոլի 1986 թվականի աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնայի հրաժեշտի արարողությունը:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, նման որոշում է կայացվել լեգենդար ֆուտբոլիստին վերջին հրաժեշտ տալ ցանկացող քաղաքացիների մեծ բազմության պատճառով, որոնք ժամանում են Բուենոս Այրեսի նախագահական պալատ:
Նշվում է, որ բախումներ են տեղի ունեցել Մարադոնայի երկրպագուների և իրավապահ մարմինների միջև դեպի նախագահական պալատի դիմացի հրապարակ տանող փողոցների խաչմերուկում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հոգեհանգիստը տևելու է մինչև 16:00-ն տեղի ժամանակով (23:00 երևանյան): Որոշվել է այն երկարաձգել ևս երեք ժամով:
Հիշեցնենք, որ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին 60 տարեկան հասակում: Նրա մոտ սուր սրտային անբավարարություն է եղել:
Կարծիքներ