Աֆղանստանի Ջաուզջան նահանգը անցել է թալիբների վերահսկողության տակ

Աֆղանստանի Ջաուզջան նահանգը անցել է թալիբների վերահսկողության տակ

«Թալիբան» շարժման գրոհայինները գրավել են Ջաուզջան նահանգի կենտրոն Շեբերղան քաղաքի մի մասը, շաբաթ երեկոյան հաստատել են տեղական իշխանությունները, հաղորդում է Ariana News-ը:

Աղբյուրների տվյալներով՝ թալիբները գրավել են վարչակազմի ղեկավարի գրասենյակը, ոստիկանության շտաբը, Ազգային անվտանգության վարչության շտաբը եւ Ջաուզջանի բանտը:

Քաղաքի որոշ շրջաններում շարունակվել են Աֆղանստանի ազգային պաշտպանության ու անվտանգության ուժերի եւ գրոհայինների միջեւ բախումները:

Ջաուզջանի նահանգապետի տեղակալ Կադիր Մալիան ասել է. «Ամենուր ամեն ինչ փլուզվել է, ոչ մի դիմադրություն եւ բախում տեղի չի ունենում»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հինգշաբթի ուշ երեկոյից Շեբերղանում տեղի ունեցած բախումների հետեւանքով առնվազն 40 թալիբ զինյալ է զոհվել, եւս 15-ը՝ վիրավորվել:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել էր B-52 ռմբակոծիչներով եւ Spectre գրոհային ուղղաթիռներով հարվածներ հասցնել Աֆղանստանում գործող թալիբ զինյալներին, որոնք գրոհում են խոշոր քաղաքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում