Ռուսաստանում բնակարանների վարձակալության գներն աճել են

Ռուսաստանում բնակարանների վարձակալության գներն աճել են

Աշնանային աշխատանքային սեզոնին ընդառաջ, Ռուսաստանի մի շարք խոշոր քաղաքներում բնակարանների վարձակալության գներն աճել են,- այս մասին գրում է Коммерсантъ-ը։

ЦИАН-ի տվյալներով, մեկ սենյականոց բնակարանի միջին գինը ՌԴ 16 խոշոր քաղաքներում կազմել է ամսական մոտ 16500 ռուբլի, երկսենյականոցը՝ 22400 ռուբլի, որը նորմայից մոտ 0,4 տոկոսով ավելի է։

Մոսկվայում մեկ սենյականոց բնակարանի վարձակալության միջին արժեքը ամիսը կազմում է մոտ 36 հազար ռուբլի, երկսենյականոցինը՝ 45 հազար, իսկ երեք սենյականոց բնակարանինը՝ 55-60 հազար ռուբլի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում