Բելառուսն արգելել է «Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը

Բելառուսն արգելել է «Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը

Բելառուսի առողջապահության նախարարությունն արգելել է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը, իրացումը, պահպանումն ու տարանցումը։

Առողջապահության նախարարության համապատասխան գրությունըհրապարակված է «Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոն» պետական հաստատության պաշտոնական կայքում։

Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ «Այրում» նռան գինու բաղադրության մեջ հայտնաբերվել է սինթետիկ ներկանյութ՝ ազորուբին։

Բելառուսի առողջապահության նախարարության որոշմամբ՝ ամբողջ խմբաքանակը պետք է հանվի առևտրից և ոչնչացվի, կամ հետ ուղարկվի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում