Bloomberg-ը նախազգուշացրել է զուգարանի թղթի մոտալուտ դեֆիցիտի մասին

Bloomberg-ը նախազգուշացրել է զուգարանի թղթի մոտալուտ դեֆիցիտի մասին

Աշխարհը կարող է կրկին բախվել զուգարանի թղթի պակասի հետ` ապրանքների արտադրության մեջ օգտագործվող հումքը տեղափոխելու կարողության բացակայության պատճառով: Գրում է Bloomberg- ը:

Նրա խոսքով՝ ծովով բեռների փոխադրման աճող պահանջարկի պատճառով նավերի քանակը բավարար չէ:

Խնդրի մասին հայտարարել է բրազիլական Suzano SA ընկերության ղեկավար Վալտեր Շալկան: Ընկերությունը զբաղվում է աշխարհում հատուկ տեսակի փայտանյութի խառնուրդի մատակարարման մեկ երրորդով, որն օգտագործվում է զուգարանի թղթի արտադրության մեջ: Նրա խոսքով՝ սպառողների միջև աճող մրցակցության պատճառով ավելի քիչ հավանական է, որ կազմակերպությունն իր տրամադրության տակ ստանա բեռնարկղային նավեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում