Մավրիտանիայում ձերբակալվել է ինքնաթիռն առևանգող անձը

Մավրիտանիայում ձերբակալվել է ինքնաթիռն առևանգող անձը

Անհայտ անձը, որ առևանգել էր Մավրիտանիայի մայրաքաղաք Նուակչոտում ուղևորատար ինքնաթիռ, ձերբակալվել է: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է օդանավակայանի աղբյուրը:

Նրա խոսքով՝ զավթիչն ունի ԱՄՆ քաղաքացիություն: Տղամարդուն բերման են ենթարկել հենց օդանավակայանում:

Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձը Նուակկոտի միջազգային օդանավակայանում առևանգել է «Մավրիտանիա» ավիաընկերության Embraer ինքնաթիռը: Օդանավում ուղևորներ չեն եղել, և հարձակվողը սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը, եթե ուժայինները փորձեն գրոհել այն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում