Պուտինը Պետդումա վավերացման է ներկայացրել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը

Պուտինը Պետդումա վավերացման է ներկայացրել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը

Հինգշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա վավերացման է ներկայացրել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը նախատեսում է «համակարգող պետության» հայեցակարգի ներդրում, որի հովանու ներքո կստեղծվեն խաղաղապահ ուժեր՝ մասնակցելու ՄԱԿ-ի հովանու ներքո գործող գործողություններին։ Տեքստը տեղադրված է Դումայի էլեկտրոնային տվյալների բազայում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Արձանագրությունը ներկայացնում է «համակարգող պետության» հայեցակարգը և նախատեսում, որ նրա հովանու ներքո ստեղծվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժեր՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում օգտագործելու  համար», - ասվում է բացատրական գրության մեջ։

Փոփոխությունների համաձայն՝ «ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում օգտագործելու համար հավաքական խաղաղապահ ուժերը ստեղծվում են համակարգող պետության հովանու ներքո»։

Արձանագրությունը ստորագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Դուշանբեում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում