ՀՀ վարչապետն այցելել է Բաղանիսի հատվածում տեղակայված ԱԱԾ Սահմանապահ ուղեկալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 25-ին այցելել է Տավուշի մարզի Բաղանիսի հատվածում տեղակայված ԱԱԾ Սահմանապահ ուղեկալ: Վարչապետն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողներին և շնորհակալություն հայտնել ծառայության համար։
Վարչապետին զեկուցել են, որ հայ-ադրբեջանական սահմանին խախտումներ չեն հայտնաբերվել, դեպքեր և պատահարներ տեղի չի ունեցել։
Նիկոլ Փաշինյանին տեղեկացրին, որ Բաղանիսի հատվածում պետք է նախնական կառուցվի 3 նոր ուղեկալ։
Կարծիքներ