Խորվաթիան հաղթեց Մարոկկոյին և հերթական մեդալը նվաճեց ԱԱ-ում
ԱԱ-2022-ի երրորդ տեղի համար խաղում հանդիպեցին Մարոկկոյի և Խորվաթիայի հավաքականները։
Հանդիպման հենց մեկնարկից խորվաթներն սկսեցին ակտիվ գործել՝ դիմելով պրեսինգի։ Հանդիպման 7-րդ րոպեին Գվարդիոլը բացեց հանդիպման հաշիվը, որից երկու րոպե անց Դարին հավասարեցրեց հաշիվը՝ 1-1։
Հաղթական գոլի հեղինակ դարձավ Օրսիչը՝ հաշիվը դարձնելով 2-1։
Նշենք, որ Խորվաթիայի հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ է մեդալ վաճում ԱԱ-ում։
Կարծիքներ