Պողոս Պողոսյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից

Պողոս Պողոսյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Պողոս Պողոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից:

Հրամանագրում ասված է հետևյալը.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Պողոս Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում