Արցախի Մարտունու և Ասկերանի որոշ բնակավայրերում չպայթած զինամթերք է վնասազերծվելու
Արցախի Մարտունի քաղաքում, Ծովատեղ գյուղում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում փետրվարի 10-ին զենք-զինամթերքի վնասազերծման ու պայթեցման աշխատանքներ են նախատեսվում: Այս մասին տեղեկացնում են Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հորդորելով պայթյունի ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ:
«ԱԻ ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը, ինչպես նաև ՌԴ ՊՆ և ԱԻՆ սակրավորական ջոկատները շարունակում են ամենօրյա ռեժիմով իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ և մաքրել Արցախի տարածքը վտանգ ներկայացնող ռազմամթերքից ու պայթուցիկ այլ առարկաներից: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-հայտնում են ծառայությունից:
Կարծիքներ