Մարսելը գերկամային հաղթանակ տարավ
Լիգա 1-ի 23-րդ տուրում «Մարսելը» ֆանտաստիկ խաղում 5-2 հաշվով հաղթեց «Անժեին»։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Արդեն 11-րդ րոպեին հյուրերը հաղթում էին երկու գոլի առավելությամբ։ Առաջին խաղակեսում տանտերերը կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը։
Երկրորդ խաղակեսում «Մարսելը» ևս երեք գնդակ ուղարկեց «Անժեի» դարպասը։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը։
«Մարսելը» վաստաակեց 43 միավոր և բարձրացավ երկրորդ հորիզոնական։ «Անժեն» 29 միավորով 12-րդ տեղում է։
Կարծիքներ