Նուր Սուլթանում մահացած են գտել Ղազախստանի Ազգայն անվտանգության կոմիտեի գնդապետին

Նուր Սուլթանում մահացած են գտել Ղազախստանի Ազգայն անվտանգության կոմիտեի գնդապետին

Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի աշխատակիցները հանրապետության մայրաքաղաքում գտել են գնդապետի դին, կատարվում Է հետաքննությունն: Հունվարի 10-ին այդ մասն հայտնել Է գերատեսչության մամուլի ծառայությունը:

«2022 թվականի հունվարի 10-ին Նուր Սուլթանում բնակության վայրի տան բակում հայտնաբերել են Ազգային անվտանգության կոմիտեի գնդապետ Ազամատ Իբրաեւի դին: Սույն փաստը գրանցված Է մինչդատական հետաքննությունների միասնական գրանցամատյանում»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք քաղաքներում տեղի ունեցան բողոքի ակցիաներ: Արդեն մի քանի օր անց դրանք վերաճեցին զանգվածային անկարգությունների եւ իշխանության մարմինների վրա հարձակումների երկրի շատ քաղաքներում:

Տուժել են հազարավոր մարդիկ, կան զոհվածներ: Երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւն օգնության Է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Խաղաղապահներն արդեն Ղազախստանում ձեռնամուխ են եղել խնդիրների կատարմանը: Իշխանությունների տվյալներով՝ հունվարի 7-ին սահմանադրական կարգն ամբողջությամբ վերցված վերականգնվել Է հանրապետության բոլոր տարածաշրջաններում: Ամենաբարդ իրադրությունը պահպանվում Է Ալմաթիում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում