Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 15-18 տարեկան ավելի քան 3 մլն մարդ

Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 15-18 տարեկան ավելի քան 3 մլն մարդ

Հնդկաստանի 15-18 տարեկան բնակչության շրջանում ավելի քան 3 մլն մարդ կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստում է անցել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է առողջապահության և ընտանեկան բարօրության նախարար Մանսուկխ Մանդավիյան:

Կորոնավիրուսի դեմ դեռահասների պատվաստման գործընթացը Հնդկաստանում մեկնարկել է 2022 թվականի հունվարի սկզբին: Օգտագործվում է հնդկական Bharat Biotech ընկերության Covaxin  պատվաստանյութը: Իշխանությունները մտադիր են արդեն մարտից սկսել 12-14 տարեկանների պատվաստման գործընթացը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հնդկաստանն ԱՄՆ-ից հետո երկրորդն է աշխարհում կորոնավիրուսով վարակումների թվով: Համավարակի մեկնարկից ի վեր այստեղ կորոնավիրուսից վարակվել է շուրջ 43 մլն մարդ: Կորոնավիրուսի հետևանքով մահացության ցուցանիշներով երկիրը երրորդն է՝ շուրջ 515 հազար մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում