Արգիշտի Քյարամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից. նրան կփոխարինի Միքայել Համբարձումյանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արգիշտի Քյարամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Արգիշտի Քյարամյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,- ասվում է նախագահի հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Միքայել Համբարձումյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող:
Հիշեցնենք, որ Քյարամյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հունիսի 8-ին, իսկ Միքայել Համբարձումյանը օգոստոսի 12-ին նշանակվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ:
Կարծիքներ