Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 50 լրագրող է տուժել
Ավելի քան 50 լրագրող է վիրավորվել Թբիլիսիում ԼԳԲՏ երթի հակառակորդների ցույցի ժամանակ: Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«Բռնության փաստեր են արձանագրվել 55 մարդու, այդ թվում ՝ տարբեր լրատվամիջոցների 53 ներկայացուցիչների նկատմամբ», – ասված է ՆԳՆ հայտարարության մեջ:
Նշվում է, որ ակցիայի ժամանակ վարչական խախտումների համար ձերբակալվել է 8 մարդ:
Երկուշաբթի, հուլիսի 5-ին, Թբիլիսիում նախատեսվում էր երթ՝ ի պաշտպանություն ԼԳԲՏ համայնքի: Միջոցառման հակառակորդներն առավոտից սկսել էին իրականացնել հակաակցիաներ՝ շրջափակելով կենտրոնական Ռուսթավելի պողոտան: Ավելի ուշ կազմակերպիչները հայտնել էին երթը չեղարկելու մասին:
Կարծիքներ