ՆԱՏՕ-ն մտադիր է մշտապես ուսումնասիրել ուժերի ավելացման հարցը Սեւ եւ Բալթիկ ծովերի տարծաշրջաններում
Հյուսիսատլանտյան դաշնագրի կազմակերպությունը (ՆԱՏՕ) մտադիր Է մշտապես ուսումնասիրել այն հարցը, թե անհրաժեշտ Է արդյոք, որ ինքն ավելացնի իր ուժերը Սեւ եւ Բալթիկ ծովերի տարածաշրջաններում: Հունիսի 15-ին Վաշինգտոնի Ռազմական մեկնաբանների խմբի (Defense Writers Group) համար, որի մասնակիցն Է ՏԱՍՍ-ը, ինտերնետ-ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Մենք մշտապես կգնահատենք, թե անհրաժեշտություն կա արդյոք մեծացնելու մեր ներկայությունն ինչպես Մերձբալթկայում, այնպես Էլ Սեւ ծովի տարածաշրջանում: Բայդ դա պատկերի սոսկ մի մասն Է, Ռուսաստանի այն պահվածքի մոդելի պատասխանի մասը, որը մենք տեսնում ենք առանձնապես 2014 թվականից»,- պնդել Է գլխավոր քարտուղարը: Ըստ որում նա հերթական անգամ պարզաբանել Է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պլանավորում Է օգտագործել «երկակի մոտեցումը Ռուսաստանի հետ հարաբերություններում»:
«Մեզ անհրաժեշտ են ուժեղ դիմադարձում եւ պաշտպանություն, մեզ անհրաժեշտ Է երկխոսություն, քանի որ Ռուսաստանը մեր հարեւանն Է, մենք պետք Է նրա հետ խոսեք»,- համոզված Է Ստոլենբերգը: Բացի դրանից, նա հավաստել Է, որ ՆԱՏՕ-ն այժմ պատրաստվում Է կիբեռտարածությունում հարձակողական գործողությունները ներառել իր խնդիրների կատեգորիայում:
«(…) Մենք մշակում եւ ամրապնդում ենք առկա կառուցվածքը, որպեսզի կիբեռտարածությունում հարձակողական գործողությունները ներառենք մեր առաքելության եւ գործողությունների մեջ»,- նշել Է գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով՝ դաշինքը կիբեռտարածությունում հարձակողական գործողություններ Է կիրառել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Բացի դրանից, ՆԱՏՕ-ն այսուհետեւ Էլ կամրապնդի իր համակարգչային ցանցի պաշտպանվածությունն ու անվտանգությունն, ընդգծել Է Ստոլտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ