Լիվերպուլում մեկնարկում է Մեծ յոթնյակի ԱԳ նախարարների հանդիպումը
Դեկտեմբերի 11-12-ը Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում տեղի կունենա «Մեծ յոթնյակի» (G7) արտգործնախարարների հանդիպումը:
G7-ի մասնակից երկրների արտգործնախարարություններից հայտնել են, որ օրակարգային հարցերը լինելու են հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ, մարդու իրավունքների պաշտպանությունը, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը, կլիմայի փոփոխությունը, լարվածությունը Արևմտյան Բալկաններում, Աֆղանստանում և Հյուսիսային Կորեայում:
Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղար Լիզ Թրասը նշել է, որ «G7-ի հանդիպումը խոշոր համախոհ տնտեսությունների միասնության դրսևորում է»: Նրա խոսքով՝ կողմերի առաջնային քննարկման հարցը լինելու է իրավիճակը Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի խոսքով՝ ուշադրություն կդարձվի նաև ռուսական գազի մատակարարման այլընտրանքներին:
G7-ի մասնակից պետություններն են՝ Միացյալ Թագավորությունը, Միացյալ Նահանգները, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան: Լոնդոնի հրավերով՝ հանդիպմանը հյուրի կարգավիճակով կմասնակցեն նաև Հարավային Կորեայի, Հարավաֆրիկյան Հանրապետության և Հնդկաստանի ներկայացուցիչները:
Կարծիքներ