Ալմաթիի Հանրապետության հրապարակի շրջապատումը վերացրել են
![Ալմաթիի Հանրապետության հրապարակի շրջապատումը վերացրել են](https://freenews.am/uploads/images/image_750x_61dbe85ccefec.jpg)
Ղազախստանի իշխանությունները վերացրել են Ալմաթիի Հանրապետության հրապարակի շրջապատումը, հունվարի 10-ին հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հրապարակի շրջապատումը զինվորականներով վերացված Է, արդեն կարելի Է ընդհուպ մոտենալ նախագահի նստավայրին: Քաղաքայն վարչակազմի շենքին մոտանալն առայժմ փոքր-ինչ սահմանափակված Է, այնտեղ շարունակվում են քննչական գործողությունները:
Քննչական խմբերը հրապարակի մերձակա պուրակում եւ փողոցներում հավաքում են անկարգություններ հրահրողների գործողությունների իրեղեն ապացույցներ: Այդ նույն փողոցներում կոմունալ ծառայությունները ձեռնամուխ են եղել բարիկադների քանդմանն ու մաքրմանը:
Վարչական շեներին դրոշները սգի պատճառով խոնարհված են: Հրապարակում մնում են ոստիկանները, կենտրոնական փողոցներում զինվորականներ չեն երեւում: ՏԱՍՍ-ը հավաստել Է, որ վաղ առավոտվանից Ալմաթիում գործում Է լարային եւ շարժական ինտերնետը:
Կարծիքներ