Տոկիոյում Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու հանրագիրը 350 հազար ստորագրություն է հավաքել

Տոկիոյում Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու հանրագիրը 350 հազար ստորագրություն է հավաքել

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու հանրագիրը, որի հեղինակն Է ճապոնացի փաստաբան եւ քաղաքական գործիչ Կենձի Ուցունոմիան, մայիսի 14-ի դրությամբ հավաքել Է ավելի քան 350 հազար ստորագրություն: Այդ մասին են վկայում change.org առցանց հարթակի տվյալները, որտեղ այն զետեղված Է:

«Ես շատ ոգեւորված եմ այն փաստից, որ մեզ հաջողվեց այդքան շատ ստորագրություններ հավաքել այդքան կարճ ժամանակամիջոցում. մեկ շաբաթից փոքր-ինչ ավելի: Այս թեման լայն արձանգաք Է առաջացրել Ճապոնիայում եւ արտասահմանում: Մենք մտադիր ենք շարունակել մեր գործունեությունը, մինչեւ չհասնենք Խաղերը չեղյալ հայտարարելու որոշման»,- մայիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսում ասել Է Ուցունոմիան:

Նա երեք անգամ մասնակցել Է Տոկիոյի նահանգապետի ընտրություններին, ինչպես նաեւ 2010 – 2011 թվականներին գլխավորել Է Փաստաբանական կոլեգիաների ֆեդերացիան: Հանրագրում, որը մայիսի 5-ին զետեղվել Է ինտերնետում, նշված Է, որ կորոնավիրուսի համավարակի ներկայիս պայմաններում հնարվոր չԷ անվտանգ անցկացնել Օլիմպիական խաղերը: Դա պայմանավորված Է աշխարհի մի շարք տարածաշրջաններում վարակի տարածման տեմպերով եւ պատվաստման ոչ բավականաչափ մասշտաբներով:

Հանրագիրը հասցեագրված Է Միջազգային օլիմպիական կոմիտեին, Ճապոնիայի կառավարությանը, Տոկիոյի վարչակազմին եւ Խաղերի կազմկոմիտեին: Տոկիոյում Օլիմպիական խաղերը պետք Է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Համավարակի պատճառով մրցումները հետաձվեցին մեկ տարով եւ այժմ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը: Մարտի 20-ին կազմակերպիչները վերջնականապես որոշել են Խաղերն անցկացնել առանց օտարերկրացի մարզասերների:

Ճապոնացի հանդիսականներին թույլ տալու որոշումը պետք Է ընդունվի հունիսին՝ կախված երկրում կորոնավիրուսի տարածման իրավիճակից: Kyodo գործակալության վերջերս կատարած հարցման համաձայն՝ Ճապոնիայի բնակիչների 72,2 տոկոսն արտահայտվել Է այս ամռանը Խաղեն անցկանելու չեղարկման կամ դրանց անցկացման ժամկետների եւս մեկ հետաձգման օգտին: Օլիմպիական խաղերի դեմ Է հանդես եկել Ճապոնիայի բժիշկների արհմիությունը, որոնք կարծում են, որ մրցումները կարող են բեռնվածության աճի հանգեցնել երկրի բժշկական համակարգի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում