Գործատուն հոկտեմբերի 1-ից պետք է պահանջի ՊՇՌ թեստի բացասական պատասխան. Անահիտ Ավանեսյան

Գործատուն հոկտեմբերի 1-ից պետք է պահանջի ՊՇՌ թեստի բացասական պատասխան. Անահիտ Ավանեսյան

«Մենք պետք է հավաստիանանք, որ քաղաքացին աշխատանքի ներկայանալիս վարակված չէ և վտանգ չի ներկայացնում իր շրջապատի համար, ուստի գործատուն հոկտեմբերի 1-ից պետք է պահանջի ՊՇՌ թեստի բացասական պատասխան. բացառություն են պատվաստվածները, հակացուցում ունեցողները և հղիները»,- ասում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 

Նրա խոսքով՝ տարբեր երկրներ մի շարք այլ գործիքակազմեր են կիրառում:

 

«Եթե մարտին քաղաքացիների միայն 10 տոկոսն էր պատրաստ պատվաստվելու, ապա այսօրվա հարցումները ցույց են տալիս, որ բնակչության 40 տոկոսը պատրաստ է պատվաստվել, ինչը բավական լավ ցուցանիշ է»,- նշում է նախարարը:

 

Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում