«MasterCard»-ն անջատել է որոշ ռուսական հաստատությունների մուտքը վճարային ցանց
Mastercard միջազգային վճարային համակարգն արգելափակել է ռուսական մի քանի բանկերի մուտքն իր համակարգ։ Այս մասին ասվում է ընկերության ղեկավար Մայքլ Միբախի հայտարարության մեջ։
«Պատժամիջոցների հրամանների արդյունքում մենք արգելափակել ենք Mastercard վճարային ցանցի մի քանի ֆինանսական հաստատություններ»,- ասել է նա։
Նա պարզաբանել է, որ արգելափակումը տեղի է ունենում Ռուսաստանի դեմ Ուկրաինա ռազմական ներխուժման պատճառով պատժամիջոցների սահմանման շրջանակներում։ Միաժամանակ չի նշվում, թե որ ֆինանսական հաստատությունները կփակվեն։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Կարծիքներ