ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հունիսի 15-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 4.79 դրամով և կազմել 424.42 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 6.82 դրամով և կազմել 444.75 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 դրամով և կազմել 7.49 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 5.79 դրամով և կազմել 513.04 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 110.70 դրամով և կազմել 24811.46 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.11 դրամով և կազմել 289.76 դրամ: Պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16414.1 դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում