Որտեղով կանցնի նոր Մետաքսի ճանապարհի երթուղին. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Մարտի վերջին Իրանի եւ Չինաստանի միջեւ ռազմավարական համագործակցության մեծածավալ փաստաթուղթ ստորագրվեց։ Փաստաթուղթ, որի շուրջ երկու կողմերը տարիներ բանակցել են։ Իրանը մեր հարեւան երկիրն է, իսկ Չինաստանը մեզ համար մի երկիր է, որ տարիներ առաջ իր պատրաստակամությունը հայտնեց Մետաքսի ճանապարհը պատմական ուղով, այն է՝ Հայաստանով անցկացնել։ Այս փաստաթուղթը մեզ ինչ-որ կերպ կարո՞ղ է առնչվել, եթե այո, ապա ինչպե՞ս։ Այս եւ այլ հարցերի շուրջ է «ՀՀ»-ի հարցազրույցը տնտեսագետ, կառավարման փորձագետ, տ.գ.թ., դոցենտ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կառավարում» ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանի հետ:
«Այս պահին,- ասաց նա,- բնականաբար, կարող ենք խոսել միայն հնարավորությունների մասին, իսկ մնացածն արդեն կախված է մեր դիվանագիտության հաջողությունից։ Մասնավորապես, Մետաքսի այս նոր ճանապարհի այլընտրանքի՝ «Հյուսիս-հարավ» միջանցքի կառուցման մտադրություն ունի նաեւ Հնդկաստանը, եւ կցանկանամ հիշեցնել, որ հետաքրքիր զուգատիպությամբ, այս պայմանագրի կնքման նախօրեին Իրանում Հնդկաստանի դեսպանը ուշագրավ հայտարարություն արեց առ այն, որ իր երկիրը մտադրված է նոր միջանցք հարթել, որը հնարավորություն կտա Հնդկական օվկիանոսի ավազանը կապել Սեւ ծովի եւ Եվրոպական տարածաշրջանի հետ։ Ընդ որում, այս ճանապարհը Հնդկաստանը մտադրված է անցկացնել հենց Հայաստանի տարածքով։ Նշված ծրագիրը, կարծում եմ, ապագայում եւս կիրագործվի... Առայժմ պայմանագրում դրա վերջնական երթուղի նշված չէ, ինչը դեռեւս հնարավորություն է տալիս Հայաստանին արտաքին քաղաքականության մեջ որոշակի շտկումներից հետո այս հարցի շուրջ բանակցել երկու կողմերի հետ եւ հասնել այն բանին, որ ճանապարհի երթուղին անցնի մեր երկրի տարածքով։ Առնվազն մեկ փաստարկ բերեմ այն բանի օգտին, որ Իրանին ավելի ձեռնտու է Հայաստանի տարբերակը, քան Ադրբեջանի։ Ներկայումս, ինչպես գիտենք, Իրանը մտադրություն է հայտնել անդամակցելու ԵԱՏՄ-ին, իսկ այս պարագայում ընդհանուր սահմանը եւ ենթակառուցվածքները ԵԱՏՄ անդամ պետության հետ՝ ի դեմս Հայաստանի, պարզապես անհրաժեշտություն են մեր հարավային հարեւանի համար»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կարծիքներ