Մեծ Բրիտանիան անհրաժեշտ է համարում Գազայի հատվածում սովից խուսափելու հրատապ քայլերը
Միջազգային հանրությունը պետք է շտապ քայլեր ձեռնարկի Գազայի հատվածում սովը կանխելու համար։ Այս մասին X-ում գրել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը։
«Հասկանալի է, որ ներկայիս իրավիճակը չի կարող շարունակվել: Սովը կանխելու համար հրատապ գործողություններ են անհրաժեշտ»,- ասել է Քեմերոնը՝ մատնանշելով, որ Գազայի հատված բավարար մարդասիրական օգնություն չի առաքվում: «Մեզ անհրաժեշտ են ավելի շատ սահմանային անցումներ, որպեսզի բացվեն և երկար մնան բաց, առողջապահական, ջրամատակարարման և սանիտարական համակարգերը պետք է վերականգնվեն: Ռազմական գործողությունների անհապաղ դադարը դրան հասնելու լավագույն միջոցն է», - ավելացրեց նա:
Քեմերոնը նաև ընդգծել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը պետք է անհապաղ ազատ արձակի պատանդ վերցված իսրայելցիներին։
Կարծիքներ