Հայիթիում ավազակները պատանդ են վերցրել ավտոբուսի 50 ուղևորի. ԶԼՄ-ներ

Հայիթիում ավազակները պատանդ են վերցրել ավտոբուսի 50 ուղևորի. ԶԼՄ-ներ

Հայիթիում զինված ավազակները հարձակվել են ուղևորատար ավտոբուսի վրա և պատանդ վերցրել այնտեղ գտնվող 50 ուղևորին: Այդ մասին հայտնել է Prensa Latina գործակալությունը:

Ավտոբուսը երկրի հարավային Լե Կե քաղաքից ուղևորվելիս է եղել մայրաքաղաք Պորտ-օ-Պրենս։ Հարձակման ընթացքում պատանդների մի մասին կողոպտել են, ապա ազատ են արձակել: Մյուսներին ազատ արձակելու համար ավազակները պահանջում են 500 հազար դոլար:

Հայիթիում անվտանգության և հումանիտար իրադրությունը վատթարացել է հուլիսի 7-ին երկրի նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից, ինչպես նաև օգոստոսին տեղի ունեցած երկրաշարժից հետո, որի հետևանքով զոհվել է ավելի քան 2 200 մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում