ԱՄՆ-ում ձերբակալել են մաքսիկացի նարկոբարոն Թզուկի կնոջը
Մեքսիկացի նարկոբարոն Խոակին El Chapo (Թզուկի) Գուսման Լոերայի կնոջը՝ Էմմա Կորոնել Աիսպուրոյին, փետրվարի 22-ին ձերբակալել են ամերիկյան Վիրջինիայի նահանգում թմրանյութերի միջազգային շրջանառությանը մասնակցելու կասկածանքով: Այդ մասին հաղորդել Է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը: «Խոակին El Chapo (Թզուկի) Գուսման Լոերայի՝ թմրանյութերի առեւտրով զբաղվող մեքսիկական կազմակերպության (հայտնի Է որպես «Սինալոա» կարտել) առաջնորդի կինն այսօր Վիրջինայի նահանգում ձերբակալվել Է մեղադրանքով, որը կապված Է թմրանյութերի միջազգային շրջանառությանը նրա հնարավոր մասնակցության հետ»,-ասվում Է գերատեսչության մամուլի տեղեկագրում, որտեղ նաեւ նշվում Է, որ նա կասկածվում Է մի քանի տարի առաջ բանտից ամուսնու փախուստին օգնելու մեջ:
Նշվում Է, որ 31-ամյա Աիսուպորոն ձերբակալվել Է Վիրջինիայի նահանգի Վաշինգտոն Դալես միջազգային օդանավակայանում: Սպասվում Է, որ արդեն վաղը նա տեսակապով կկանգնի դատարանի առջեւ: Մեքսիկայի ամենահետախուզվող նարկոբարոններից մեկը՝ Թզուկ մականվամբ Գուսման Լոերան, ԱՄՆ-ում դատապարտվել Է ցմահ բանտարկության եւ եւս 30 տարվա բանտային կալանքի: Նրան ԱՄՆ-ի իշխանություններին են հանձնել 2017 թվականի հունվարին: Նրա նկատմամբ մեղադրանքներ են առաջադրել միանգամից մի քանի նահանգներ՝ Կալիֆոռնիան, Նյու Յորքը, Տեխասը, Իլինոյսը, Նյու-Մեքսիկոն: Դրանք կապված են ԱՄՆ-ում կոկաինի մատակարարումների, անօրինականորեն զենք պահելու եւ սպանություներ կազմակերպելու հետ: Թզուկն ինքը դատարանում հրաժարվել Է ճանաչել իր մեղքը աշխարհում ամենախոշոր նարկոկարտելներից մեկը՝ «Սինալոա»-ն, տասնամյակներ շարունակ ղեկավարելու մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ