Մահացել է Արտաշես Գեղամյանը

Մահացել է Արտաշես Գեղամյանը

74 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ Ազգային ժողովի 1-3, 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր Արտաշես Գեղամյանը:

Նա 1998, 2003 և 2008 թթ. եղել է ՀՀ նախագահի թեկնածու։

Պատգամավոր է ընտրվել 1995 թվականին և եղել հաջորդ գրեթե բոլոր գումարումներում՝ մինչև 2019 թվականը: 2007-2012թթ. ղեկավարել է «Ազգային Միաբանություն կուսակցությունը»։ 2012-ից պատգամավոր է ընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում