Եգիպտոսը և Կատարը 3 տարի անց վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները
Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Կահիրեն և Դոհան փոխանակել են պաշտոնական հուշագրեր, համաձայն որոնց ՝ երկու երկրները պայմանավորվել են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները, հայտնում է almasdarnews.com թերթը:
Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է. «Եգիպտոսի Արաբական Հանրապետությունն ու և Կատարի Պետությունը, այսօր ՝ հունվարի 20-ին, փոխանակեցին երկու պաշտոնական նոտա, որով երկու երկրները պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները»:
Qatar Airways ավիաընկերությունն, իր հերթին, հայտարարել է դեպի Եգիպտոս թռիչքները վերսկսելու մասին, ըստ որի՝ հունվարի 25-ից շաբաթական երկու չվերթ կկայանա դեպի Ալեքսանդրիայի Բուրջ Էլ-Արաբ օդանավակայան:
Քաղաքացիական ավիացիայի նախարարությունը որոշում է կայացրել Եգիպտոսի օդային տարածքը վերաբացել Կատարի ավիացիայի համար, որը փակ էր գրեթե 3 տարի:
Կարծիքներ