Պուտինը սպառնացել է Ուկրաինային զենք մատակարարող երկրներին

Պուտինը սպառնացել է Ուկրաինային զենք մատակարարող երկրներին

Ռուսաստանի զինված ուժերը նոյեմբերի 21-ին համակցված հարված են հասցրել ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներից մեկին՝ ի պատասխան Ռուսաստանի վրա ամերիկյան և բրիտանական զինատեսակների հարձակումներին։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այս պահից սկսած Արևմուտքի հրահրած հակամարտությունն Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ: Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իր զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ»,- հայտարարել է Պուտինը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում