Արթուր Գրիգորյանը մեր համերգները երբեք բաց չէր թողել. մայրը ինձ գրել էր ու պատմել այդ մասին (տեսանյութ)

Արթուր Գրիգորյանը մեր  համերգները երբեք բաց չէր թողել.  մայրը ինձ գրել էր ու պատմել  այդ մասին (տեսանյութ)

Դերասան, շոումեն Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ մի միջոցառման էի, որտեղ ներկա էին մեր անմահացած հերոս տղերքի մայրերը, քույրերը, կանայք, երեխաները..

Պատմում էին տղերքի սխրանքները, Ցուցադրում նկարները..

Շատ ծանր էր.. Քեզ անընդհատ բռնացնում էիր զգացմունքներդ զսպելու մեջ..

Ընկած Հերոսների շարքում էր Արթուր Գրիգորյան անունով մի շատ երիտասարդ տղա, ում մայրը ինձ գրել էր ու պատմել, որ Արթուրը

երբեք մեր համերգները բաց չի թողել...

Երեկ պիտի նայեի Արթուրի մոր աչքերի մեջ ու խոսեի..

Խեղդվելով խոսեի..

Խնդրում եմ ընկերներ... ինչ անում եք, ինչ խոսում եք հիշեք, որ ԿԱՆ էս մարդիկ...»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում