Համայնքի բյուջեի միջոցներով ևս 100 փոքր չափի ավտոբուս ձեռք կբերենք
Ինչպես գիտեք, ապրիլին ՎԶԵԲ ֆինանսավորմամբ հայտարարել ենք 12 մետրանոց 100 քաղաքային ավտոբուսների ձեռքբերման մրցույթ, որի արդյունքներն, ի դեպ, կամփոփվեն մոտ օրերս:
Իսկ այժմ, համայնքային բյուջեից ֆինանսական միջոցներ ենք հայթայթել ավելի կարճ ժամկետում ավելի փոքր տարողունակությամբ ևս 100 ավտոբուսի ձեռքբերման համար:
Ներկայացնում ենք նոր մրցույթում մասնակիցների համար առաջադրված պայմաններից մի քանիսը`
ցածր հատակ,
հաշմանդամության սայլակի տեղավորման և տեղափոխման հնարավորություն,
ուղևորասրահում ջեռուցման և օդափոխման, կրակմարիչի առկայություն,
վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորություն,
ուղևորների տեղեկացման էլեկտրոնային ցուցատախտակի և կանգառների ավտոմատ հայտարարման սարքերի առկայություն,
հաշմանդամություն ունեցող անձանց նստատեղերի և հաշմանդամության սայլակի հարևանությամբ կանգառի ազդանշանման կոճակ:
Ակնկալում ենք, որ մոտակա ամիսներին փոքր չափի ավտոբուսների այս խմբաքանակը կլինի Երևանում, իսկ մի քիչ ավելի ուշ մատակարարվող հաջորդ 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների հետ միասին, կունենանք արդեն նկատելի բարելավում մեր ամենաառանցքայիններից՝ հանրային տրանսպորտի ոլորտում:
Կարծիքներ