Ճապոնական լրատվամիջոցները Կուրիլյան կղզիների համար Ռուսաստանի դեմ պատերազմի սցենար են գրել

Ճապոնական լրատվամիջոցները Կուրիլյան կղզիների համար Ռուսաստանի դեմ պատերազմի սցենար են գրել

Ճապոնական Nicovideo ալիքում նյութ է թողարկվել Կուրիլյան կղզիների համար Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության մասին: Հեղինակները փորձում են պարզել, թե պոտենցիալ հակամարտությունում ով կարող է հաղթել: Եվ եզրահանգումները ճապոնական կողմի համար անմխիթարական են, հայտնում է «ՄԿ»-ն:

Դիտարկվում են Hyakuto պարբերականի փորձագետների տեսակետները: Նշվում է, որ Ճապոնիան Ռուսաստանի դեմ ռազմական հակամարտության ժամանակ ոչ միայն ձեռք չի բերի Կուրիլները, այլեւ կկորցնի իր հյուսիսային խոշոր կղզի Հոկայդոն, որտեղ ափ կիջնեն ռուսները: «Այսպիսի հավանականության առկայությունն ինքնին արդեն վկայում է այն մասին, որ ուժային սցենարը միանշանակ անընդունելի է կղզիների կարգավիճակի հարցի նկատմամբ»,- նշում են հրապարակման հեղինակները:

Ինչ վերաբերում է հրապարակման տակ մեկնաբանություններ կատարած ճապոնացիներին, ապա նրանք դեմ են Ռուսաստանի հետ պատերազմին, որը կարող է երկրի համար ողբերգական ավարտ ունենալ: «Իսկ ինչո՞ւ չեն դիտարկել հարցը, որ կղզիներին սպառնալիքի դեպքում Ռուսաստանը կարող է կիրառել միջուկային զենք»,- հարցրել է օգտատերերից մեկը: Շատերը նաեւ նշել են, որ քաղաքական հարաբերությունների գլոբալիզացիայի պատճառով պատերազմը կարող է վերաճել համաշխարհայինի:

Հիշեցնենք, որ Տոկիոյի կարծիքով՝ Կուրիլյան կղզիների հետ կապված իրավիճակը կարգավորում է պահանջում, քանի որ պատերազմից հետո Ճապոնիայի եւ ԽՍՀՄ-ի միջեւ խաղաղ համաձայնագիրն այդպես էլ չի ստորագրվել:  Իսկ ճապոնացի քաղաքական գործիչները պաշտոնական ելույթներում եւ դասագրքերում Կուրիլներն անվանում են «Հյուսիսային տարածք»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում