ՏԿԵ նախարարը հանձնարարականներ է տվել` կապված Ազատի ջրամբարի ջրի արդյունավետ կառավարման հետ

ՏԿԵ նախարարը հանձնարարականներ է տվել` կապված Ազատի ջրամբարի ջրի արդյունավետ կառավարման հետ

ՀՀ տարածկային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի, «Ջրառ» ՓԲԸ-ի ղեկավար Արտաշես Աբգարյանի հետ այցելել է Ազատի ջրամբար։

Նախարարին տեղում զեկուցել են այս պահին ջրամբարի լցվածության մակարդակը։

Ջրի արդյունավետ կառավարման հետ կապված` նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ։

Ազատի ջրամբարն ունի 70 մլն մ3 ծավալ: Ջրամբարը սնում է Ազատի քառաստիճան պոմպակայանը և Դվինի ջրանցքը՝ ոռոգելով շուրջ 1470 հա հողատարածք:

Միաժամանակ ջրամբարը Սևան-Հրազդան իռիգացիոն համակարգի մաս է՝ ջրալրում է Արտաշատի մայր ջրանցքը՝ նպաստելով Սևան-Հրազդան իռիգացիոն համակարգից ոռոգվող շուրջ 31184 հա հողատարածքներից 8100 հա-ի ջրապահովվածությանը՝ դրանով իսկ մասնակցելով Սևանա լճի բեռի թեթևացմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում