ԱՄՆ-ն Լիտվա է ուղարկել ստորաբաժանումներ կիբեռգրոհների դեմ պայքարի համար. Bloomberg
Միացյալ Նահանգները Լիտվա են ուղարկել կիբեռանվտանգության բնագավառի մասնագետներ՝ հաքերական գրոհի դիմակայան համար, որոնց վտանգն աճել Է Ուկրաինայի իրադրության պատճառով: Նեշվիլում (Թենեսիի նահանգ) այս հայտարարությամբ հանդես Է եկել ԱՄՆ-ի զինված ուժերի կիբեռհրամանատարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար, գեներալ մայոր Ջո Հարթմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ամեիկացի կիբեռմասնագետներին Լիտվա ուղարկելու որոշումն ուղղակիորեն կապված Է ուկրաինական ճգնաժամի հետ»,- մայիսի 5-ին Հարթմանի խոսքն Է հայտնում Bloomberg գործակալությունը: Նշվում Է, որ Լիտվայում կիբեռգործողությունը շարունակվել Է երեք ամիս եւ արդեն ավարտված Է: Cyber National Mission Force ստորաբաժանման աշխատակիցներն ուսումնասիրել են Լիտվայի համակարգչային ցանցերը եւ ստացված տվյալներն ուղարկել են ԱՄՆ-ի կառավարությանը, գրում Է Bloomberg-ը:
Հարթմանը նաեւ հայտնել Է, որ Միացյալ Նահանգները նման գործողություններ Է կազմակերպում 2018 թվականից: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ իրենք 28 կիբեռնետիկական առաքելություններ են անցկացրել 16 երկրներում, որոնց թվում են Էստոնիան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան եւ Ուկրաինան: Ընդգծվում Է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը փետրվարին Ուկրաինայից հետ Է կանչել հատուկ խմբին, սակայն նրա անձնակազմը նախկինի պես պահպանում Է շփումն ուկրաինացի պաշտոնյաների հետ ամենօրյա հիման վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ