Նուլանդն ու Քալընը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընի հետ:
Բանակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին:
Նուլանդն ու Քալընը քննարկել են նաև տարածաշրջանային այլ հարցեր, անդրադարձել են ուկրաինական ճգնաժամին, Սիրիային, Իսրայելին: ԱՄՆ և Թուրքիայի ներկայացուցիչներն անդրադարձ են կատարել նաև էներգետիկ անվտանգության, պաշտպանության ոլորտում համագործակցությանը, երկկողմ քաղաքական և տնտեսական կապերին։
Կարծիքներ