ԿԺԴՀ-ի իշխանություններն անհետաձգելի միջոցներ են ձեռնարկել հեղեղումների հետեւանքների դեմ պայքարի համար

ԿԺԴՀ-ի իշխանություններն անհետաձգելի միջոցներ են ձեռնարկել հեղեղումների հետեւանքների դեմ պայքարի համար

ԿԺԴՀ-ի ղեկավարությունը կազմել Է աշխատանքայն խումբ՝ երկրի արեւելյան մասում հեղեղումների հետեւանքների շտապ վերացման համար: Ինչպես օգոստոսի 11-ին հաղորդել Է «Նոդոն սինմուն» թերթը, խմբի մեջ կտմտնեն նախարարների կաբինետի անդամները, նախարարությունների եւ այլ պետական գերատեսչությունների աշխատակիցներ: 

Խմբի պարտականությունների մեջ Է մտնում տարերքից տուժած տարածաշրջաններում իրադրության կայունացման միջոցների օպերատիվ ձեռնարկումը, տեղի բնակչության ապահովումը սննդամթերքով, խմելու ջրով եւ անհրաժեշտ դեղորայքով: ԿԺԴՀ-ի արեւելյան ափին ամսվա սկզբից չդադարող անձրեւները հանգեցրել են հեղեղումների, որոնց հետեւանքով վնասվել Է ավելի քան հազար տուն:

Իշխանություններն աղետի շրջաններից տարահանել են շուրջ 5 հազար բնակչի: Ջրի հոսքերը վնասել են կամուրջներն ու պատնեշները, ողողել ճանապարներն ու ցանքատարծությունները Համգյոն Փուքթոյի եւ Համգյոն Նամդոյի նահանգներում: Մասնավորապես, Համգյոն Փուքթոյում օգոստոսի 1-ց մինչեւ 6-ը տեղացել Է 500 միլիմետր անձրեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում