Գնաճ չի լինի. նախարարը՝ Թուրքիայից ապրանքների ներմուծման դադարեցման մասին
Խնդիրերի բնույթը հասկանալուց հետո մենք որոշում կկայացնենք, թե Թուրքիայից ապրանք ներմուծող մարդկանց խնդիրներն ավելի ճիշտ լուծվեն:
Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Վստահեցնում եմ, ցանկացած ապրանքային սեգմենտում մեկ կամ այլ շուկայից ձեռքբերում կատարելը երբեմն այնքան մոտ է գնային առումով, որ կտրուկ անցում, եթե մի տեղից անցնեն մյուս շուկա, չի լինի: Շատ դեպքեր կան, որ մարդիկ ուղղակի սովոր են աշխատել այդ ուղղությամբ: Կարող է հետո պարզեն, որ նույն տիպի բիզնեսով կարող են զբաղվել այլ շուկայի հետ համագործակցելով, բայց ունենան ավելի մեծ շահույթ»,-ասաց նախարարը:
Դիտարկմանը, արդյոք կարող է գնաճ լինեն, Տիգրան Խաչատրյանն ասաց, որ նման բան չի կարող լինել.
«Մեր գնահատականները վկայում են, որ այդ վերջնական սպառման ապրանքները, որոնք ներկրվում էին Թուրքիայից առ այսօր ատարեկան 50 մլն դոլարը չէին գերազանցում: Քանի որ շուկայում գները ձևավորված են և եթե մեկ այլ քանակություն փոխվում է մեկ ուրիշով, շուկայական հավասարակշիռ գնի վրա ազդել չի կարող: Երևէ սեգմենոտւմ չի կարող լինել գնաճ»,-նշեց Խաչատրյանը:
Կարծիքներ