Ջանֆիդա համայնքի Վ. Սարգսյանի անվան մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են
Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Ջանֆիդա համայնքի Վ. Սարգսյանի անվան մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները:
Շինարարական աշխատանքներն իրականացվել են «ԱԳԱԹ-777» ՍՊԸ-ի կողմից:
Նշենք, որ 1969 թվականին կառուցված մանկապարտեզը երբևէ չի վերանորոգվել և 2019 թվականից դադարել է գործել:
Մանկապարտեզի շենքի օպտիմալ շահագործման համար փոխվել է մուտքի դուռը, հատակը բետոնապատվել և սալիկապատվել է, աստիճանները նորոգվել են, կառուցվել է բաց պատշգամբ, փոխվել են ջրագծերը, դռները, պատուհաններն ու տանիքը, ապահովվել է անխափան էլեկտրամատակարարմամբ և ջրամատակարարմամբ, իրականացվել են նաև ներքին հարդարման աշխատանքներ:
Կատարված աշխատանքների արդյունքում շուրջ 130 երեխա հարմարավետ ու բարեկարգ նախադպրոցական կրթական հաստատություն հաճախելու հնարավորություն կունենա: Կստեղծվի նաև երկու տասնյակի հասնող հիմնական աշխատատեղ:
Խմբասենյակների գույքը հատկացվել է Focus on Children Now - FCN կազմակերպության կողմից:
Կարծիքներ