Հայիթիի նախագահին սպանած վարձկանների ջոկատը կազմված է եղել 26-28 հոգուց

Հայիթիի նախագահին սպանած վարձկանների ջոկատը կազմված է եղել 26-28 հոգուց

Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզին սպանած վարձկանների ջոկատը կազմված է եղել 26 հոգուց։ Այս մասին հայտարարել է երկրի միջկուսակցական հարաբերությունների և քվեարկության հարցերով նախարար Մաթիաս Պիերը։

Այնուհետև հայտարարությամբ է հանդես եկել Ազգային ոստիկանության պետ Լեոն Շառլը՝ ասելով, որ իրենք նույնականացրել են 28 մարդասպանի, որից առնվազն 26-ը Կոլումբիայի քաղաքացիներ են, 2-ը՝ Հայիթիի ծագում ունեցող ամերիկացիներ։ 26-ից հայտնաբերվել են 15-ը։ 7 կասկածյալներ սպանվել են ոստիկանական օպերացիաների ժամանակ, 6-ը՝ ձերբակալվել։

AP-ի հաղորդմամբ՝ ձերբակալվածներից մեկն ԱՄՆ քաղաքացի է, ով աշխատել է Կանադայի դեսպանությունում որպես թիկնազորի պետ։ ԱՄՆ-ը հետաքննությանն աջակցելու խնդրանքով դիմում է ստացել Հայիթիից։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում