Վաշինգտոնում մեկնարկել է Թրամփի կողմնակիցների հանրահավաքը

Վաշինգտոնում մեկնարկել է Թրամփի կողմնակիցների հանրահավաքը

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները հավաքվել են Վաշինգտոնի Freedom Plaza հրապարակում, որտեղ զանգվածային ակցիա է մեկնարկել:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հանրահավաքի վայրը գտնվում է Սպիտակ տնից ոչ հեռու, այնպես որ ոստիկանները շրջափակել են հարակից թաղամասերը:

Հավաքի մասնակիցներից ոմանք հայտնել են, որ պահանջում են դադարեցնել ձայների գողությունը: Նրանք վստահություն են հայտնել, որ այդ պարագայում կհաղթի Թրամփը:

Հիշեցնենք, որ ընտրություններն ԱՄՆ-ում անցկացվել են նոյեմբերի 3-ին: Քվեարկության արդյունքում ընտրվելու են ինչպես նախագահն ու փոխնախագահը, այնպես էլ Սենատի 435 անդամ, Ներկայացուցիչների պալատի 35 անդամ, 13 նահանգապետեր և ՏԻՄ ներկայացուցիչներ:

Նշենք, որ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է իր հաղթանակի մասին: Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ նա հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ընտրիչների 270 ձայնը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում