ՀՀ կառավարությունը ՎԶԵԲ-ի կարևորագույն գործընկերներից է․ վարչապետը հանդիպել է Օդիլ Ռենո Բասոյի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի հետ:
Վարչապետը կարևորել է Երևանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովի անցկացումը՝ ընդգծելով ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված սերտ համագործակցության փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համատեղ ծրագրերը նպաստում են մեր երկրի տնտեսության զարգացմանն ու ենթակառուցվածքների արդիականացմանը:
Օդիլ Ռենո Բասոն շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը ՎԶԵԲ տարեկան համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու համար: ՎԶԵԲ նախագահն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը ՎԶԵԲ-ի կարևորագույն գործընկերներից է և փոխգործակցությամբ իրականացվում են արդյունավետ ծրագրեր:
Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող նախագծերին վերաբերող հարցեր:
Կարծիքներ